Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլին»

Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլին»

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Պաշտոնական կայքում հրապարակվել է մասնակից երկրների ցանկը։

Մրցույթին մանակցելու է 19 երկիր։ ՀՀ-ից բացի մասնակիցների թվում են՝ Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Ուկրաինան:

Մրցույթը կկայան դեկտեմբերի 19-ին Փարիզում։

Հայաստանը դեռ չի հրապարակել մրցույթում իր մասնակցի անունը։

2020 թվականին Հայաստանը չի մասնակցել մրցույթին 44-օրյա պատերազմի պատճառով։ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարավեց մասնակցությունից, թեև մասնակիցն ընտրվել էր։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---