Կորոնավիրուսի 595 նոր դեպք կա և 19 մահ

Կորոնավիրուսի 595 նոր դեպք կա և 19 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243,981-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 19 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4892 դեպք կա, այլ պատճառով՝ 1162:

Ապաքինվել է ևս 488 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 228,214 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 9713-ի։

Սեպտեմբերի 2-ին կատարվել է 6138 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,560,430 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---