Կարապետյանն ընդունել է ՌԴ ՊՆ ռազմական մասնագետների պատվիրակությանը

Կարապետյանն ընդունել է ՌԴ ՊՆ ռազմական մասնագետների պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը:

Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ գործակցության շրջանակում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---