Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել

Ադրբեջանն  ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել։ Երկու երկրի զինծառայողները զորավարժություններ են անցկացնում ըստ ռազմական գործակցության մասին համաձայնագրի, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակը «մարտական գործողությունների պայմաններում երկու երկրների բանակների փոխգործակցության բարելավումն է, հրամանատարների մոտ ռազմական որոշումներ կայացնելու ունակությունների և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը»։ Զորավարժությունները ներառում են նաև ստորջրյա գրոհ և ստորջրյա պաշտպանություն։

Երկկողմ համատեղ զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը։

Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց հաճախականությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---