Ռուս խաղաղապահներն ապահովել են ինտերնետի և բջջային կապի վերականգնման անվտանգությունը ԼՂ-ում

Ռուս խաղաղապահներն ապահովել են ինտերնետի և բջջային կապի  վերականգնման անվտանգությունը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապահովել են մոտ 5000 բնակչի համար գերարագ ինտերնետի և որակյալ բջջային կապի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։

Մարտակերտի շրջանում շփման գծի հարևանությամբ հեռահաղորդակցային ցանցի աշխատակիցները վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են իրականացրել և փոխարինել հեռարձակող սարքավորումները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մեր այսօրվա խնդիրը բջջային կապի վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովումն է։ Քանի որ բջջային կապի աշտարակը մոտ է շփման գծին, ընկերության ղեկավարությունը դիմել էր ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել աշխատանքների անվտանգությունը»,-ասել է Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում բջջային կապի աշտարակներն ապահովվում են արևային պանելներով, որոնք ապահավում են բջջային կապի և գերարագ ինտերնետի անխափան առկայությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---