Սերբիայում ՀՀ հարցումով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հս. Մակեդոնիայի առաքելության փոխղեկավարին

Սերբիայում ՀՀ հարցումով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հս. Մակեդոնիայի առաքելության փոխղեկավարին

PanARMENIAN.Net - Սերբիայի իրավապահ մարմինները, ՀՀ իշխանությունների պահանջով, ձերբակալել են Վիեննայում ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկիին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը հյուսիսմակեդոնական Alsat-M հեռուստաալիքի վրա հղումով։

Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելու համար «Պրեշևո» անցակետը հատելիս։ Սակայն, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հաստատել է փաստը սեպտեմբերի 3-ին։

Հեռուստաալիքի տվյալներով, Սերբիայի իշխանությունները գործել են ըստ հայկական կողմի հարցման մի գործի առնչությամբ, որով որպես ֆիգուրանտ անցնում է նաև Միլենկովսկին։ Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Ըստ ՀՀ իրավապահ մարմինների, 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին իշխանությունների մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ հափշտակելու մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---