ՀՀ-ում կորոնավիրուսի 621 նոր դեպք կա և 12 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 621 նոր դեպք կա և 12 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 244,602-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4904 դեպք կա, այլ պատճառով՝ 1162:

Ապաքինվել է ևս 522 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 228,736 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 9800-ի։

Սեպտեմբերի 3-ին կատարվել է 6664 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,567,094 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---