ԱԻՆ-ի ուժեղ երկրաշարժի թեմայով ցուցադրական վարժանքն անցել է ԱԹՍ-ների և ռոբոտի կիրառմամբ 4 սեպտեմբերի 2021 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ը «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով տարվա ամենամեծ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն է անցկացրել: Փրկարարական աշխատանքները միաժամանակ ծավալվել են մի քանի տեղամասում: Գործի են դրվել նաև ԱԹՍ-ներ և ռոբոտ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետախուզական, որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը ներգրավված է եղել 152 փրկարար ծառայող, ՃԿՊԱ 26 ուսանող և 20 միավոր տեխնիկա: Ներգրավված են եղել Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Գործողությունների ընթացքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում Իրանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանությունների ու տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչները: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |