ԱԻՆ-ի ուժեղ երկրաշարժի թեմայով ցուցադրական վարժանքն անցել է ԱԹՍ-ների և ռոբոտի կիրառմամբ

ԱԻՆ-ի ուժեղ երկրաշարժի թեմայով ցուցադրական վարժանքն անցել է ԱԹՍ-ների և ռոբոտի կիրառմամբ

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ը «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով տարվա ամենամեծ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն է անցկացրել:

Փրկարարական աշխատանքները միաժամանակ ծավալվել են մի քանի տեղամասում: Գործի են դրվել նաև ԱԹՍ-ներ և ռոբոտ:

Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետախուզական, որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը ներգրավված է եղել 152 փրկարար ծառայող, ՃԿՊԱ 26 ուսանող և 20 միավոր տեխնիկա:

Ներգրավված են եղել Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները:

Գործողությունների ընթացքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում Իրանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանությունների ու տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---