Արոնյանը պարտվել է Կարլսենին․ Կպայքարի 3-րդ տեղի համար

Արոնյանը պարտվել է Կարլսենին․  Կպայքարի 3-րդ տեղի համար

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արագ շախմատի Aimchess US Rapid մրցաշարի կիսաեզրափակչի 2-րդ փուլում 1։3 հաշվով պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Արոնյանի և Կարլսնեի առաջին հանդիպումը 2։2 հաշվով էր ավարտվել։

Այսպիսով Արոնյանը կպայքարի 3-րդ տեղի համար իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջայի հետ։

Aimchess US Rapid-ի մրցանակային ֆոնդը կազմում է $100,000։ Մրցաշարն անցկացվում է 2 փուլով։ Առաջին փուլում 16 մասնակից մասնակցել է շրջանակային մրցաշարին, որից հետո 8 լավագույններից նոկաուտ համակարգով կորոշվի հաղթողը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---