«Հայաստան»․ Անելու ենք առավելագույնը՝ Չարչյանի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու

«Հայաստան»․ Անելու ենք առավելագույնը՝ Չարչյանի  առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ անելու են առավելագույնը՝ անվանի բժիշկ, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։

«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր տեղափոխել են Չարչյանին։

«Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։

Պատգամավորները Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպել են նաև «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջև դրված որևէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը», - ասված է հայտարարության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ։

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին, երբ Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով դատախազության բողոքը, բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Չարչյանի առողջական վիճակը սրվել էր, նա սրտամկանի կաթված էր տարել և մեկուսարանից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---