ՔՊ-ական․ ՏԻՄ իշխող ուժը հաղթելու է Գորիսում՝ թեկնածուն պետք է կրի հեղափոխության արժեքները

ՔՊ-ական․ ՏԻՄ իշխող ուժը հաղթելու է Գորիսում՝ թեկնածուն պետք է կրի հեղափոխության արժեքները

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 17-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին և բոլոր համայնքներում կառաջադրի ավագանու իշխանական թեկնածուների։ Այդ մասին հայտնել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ վստահություն հայտնելով, որ ՏԻՄ իշխող ուժը հաջողության է հասնելու նաև Գորիսում։

Թեկնածուների առաջին համարների մեծ մասի անունները դեռևս քննարկումների փուլում են։ Իշխող թիմում արդեն որոշել են ամենախնդրահարույց համայնքներից մեկի` Գորիսի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի անունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Խաչատրյանը, սակայն, չի շտապել բացահայտել նրան, փոխարենը նշել է այն հատկանիշները, որոնցով օժտված է իշխանական թեկնածուն։

«Թեկնածուն պետք է կրի հեղափոխության արժեքները, պետք է լինի լավ վարչարար, կառավարիչ, նրա մասնագիտական ունակությունները պետք է բավարար լինեն, որ կարողանա կառավարել համայնքը»,- ասել է նա։

Որոշում կայացնելիս` կուսակցական նպատակահարմարությունից զատ, հաշվի են առել նաև ժողովրդի կարծիքը։ Համայնքում քննարկումներ, հանդիպումներ ու սոցհարցումներ են անցկացրել, համոզվել, որ իշխանության թեկնածուն հաղթելու է ՏԻՄ ընտրություններում։

«Վստահ եմ, որ իշխող ուժի թեկնածուն այս ընտրություններում հաղթելու է։ Ես նույնքան վստահ եմ եղել ԱԺ ընտրությունների առումով, և այդպես էլ եղավ։ Այն ժամանակ ես պնդել եմ, որ մենք անպայման հաղթելու ենք Սյունիքի մարզում, այդպես էլ եղավ։ Հիմա էլ եմ կրկնում, որ ՏԻՄ իշխող ուժը հաջողության է հասնելու Գորիսում»,–ասել է նա։

Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---