ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ․ Գառնիում հարսանիքի ժամանակ ռաբիս չի հնչել

ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ․ Գառնիում հարսանիքի ժամանակ ռաբիս չի հնչել

PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման վերաբերյալ, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել համացանցում։

ՊՈԱԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։

«Տարածվել է նաև շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրև հնչել է միջոցառման ժամանակ։ Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ն արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին և ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» և «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։

Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում», ասվում է պարզաբանման մեջ։

Զբոսաշրջության կոմիտեն, անդրադառնալով երևույթին, իր հերթին հայտարարել է, որ այս խնդրի շուրջ լայն քննարկումներ են նախաձեռնելու համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---