Կապառոս․ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, այդպես է լինում

Կապառոս․ Երբ  չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, այդպես է լինում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, Գերմանիա-Հայաստան հանդիպմանը հաջորդած հետխաղային ասուլիսի ժամանակ խոսելով արդյունքների մասին, ասել է, որ երբ չես խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, այդպես է լինում՝ խաղի արդյունքն ամեն ինչ ասում է։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում 0։6 հաշվով պարտվել է Գերմանիային և նահանջել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական:

«Գերմանիայի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ, և մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, օրինակ` առաջին կեսում մենք ոչ մի խախտում չարեցինք, ու նման որակյալ թիմերի դեմ, ովքեր այդքան արագ են ու բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է լինվում»,-ասել է Կապառոսը, գրում է Sputnik Արմենիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---