ՀՀ-ում կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել և 13 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել և 13 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245,264-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 13 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4924 դեպք կա, այլ պատճառով՝ 1162:

Ապաքինվել է ևս 446 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 229,559 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 9617 է։

Սեպտեմբերի 5-ին կատարվել է 4307 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,577,162 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---