Կարապետյան․ Մեզանից բացի ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրը 6 սեպտեմբերի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եռամսյա հավաքների մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մեզանից բացի ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրը և կոչ արել վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնել։ «Անհրաժեշտության դեպքում պետք է կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում օգնող են։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»,- ասել է նա։ ՊՆ ղեկավարը «Զինուժ մեդիայի» եթերում նշել է, որ ՀՀ զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են և նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի ապագան: Պաշտպանության նախարարը հետևել է մարզումների ընթացքին։ 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարված է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Եռամսյա հավաքին ներգրավվել է ընդհանուր 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |