Հաջիև․Ադրբեջանն ու ՌԴ-ն շարունակում են ռուս խաղաղապահների մանդատի շուրջ քննարկումները

Հաջիև․Ադրբեջանն ու ՌԴ-ն շարունակում են ռուս խաղաղապահների մանդատի շուրջ քննարկումները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը լրացուցիչ իրավական մեխանիզմներ են քննարկում` կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ։

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և իրավական լրացուցիչ մեխանիզմներին, ապա այդ առնչությամբ կողմերի միջև եղել են նախնական շփումներ։ Որոշակի քննարկումներ դեռևս շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին հարցազրույցում, գրում է Moscow.baku.ru-ն:

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:

Ըստ Հաջիևի` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակները»:

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում, ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ստորագրած եռակողմ հայտարարության։ Սակայն, Ադրբեջանը մինչ օրս դեռ չի ստորագրել խաղաղապահների մանդատը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---