Շախմատիստ Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել 6 սեպտեմբերի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ռեյկյավիկում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է ավարտել իր մրցախաղը և ստացել Աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերից մեկը։ Գաբուզյանը 7 միավորով զբաղեցրել է մրցաշարի 19-րդ հորիզոնականը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն՝ 8.5 միավորով։ Չնայած Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց ակտիվում նույնպես 7 միավոր ունեն, սակայն նրանք չընդգրկվեցին լավագույն 23-ի ցուցակում։ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում վաստակել են 6.5 և 6 միավոր։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |