Ղազինյանը կրկին առաջադրվել է և չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի տեղակալի պաշտոնում

Ղազինյանը կրկին առաջադրվել է և չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի տեղակալի պաշտոնում

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը կրկին Արթուր Ղազինյանի թեկնածությունն է ներկայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նա կրկին չի ընտրվել։

Հարցը կրկին քննարկման էր դրվել հանձնաժողովի նիստում։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնն ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի:

Նա առաջարկել է ընդդիմության շրջանում նոր թեկնածություն փնտրել՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք կարող են 5 օրը մեկ նիստ գումարել և մերժել Ղազինյանի թեկնածությանը:

Արթուր Ղազինյանի թեկնածությունը մեկ անգամ արդեն առաջադրվել էր այդ պաշտոնում, սակայն, նա չէր ընտրվել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---