ՀՀ-ն AstraZeneca-ի հերթական խմբաքանակն է ստացել

ՀՀ-ն AstraZeneca-ի հերթական խմբաքանակն է ստացել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պայքարի շրջանակում Բելգիայի կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է AstraZeneca պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187,200 դեղաչափ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:

«Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, AstraZeneca պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում Sputnik-V, AstraZeneca և չինական արտադրության Sinopharm պատվաստանյութերը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---