«Ֆիզգորոդոկում» շինաշխատանքների առնչությամբ քրգործ է հարուցվել

«Ֆիզգորոդոկում» շինաշխատանքների առնչությամբ քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Երևանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ», շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Քրեական գործը 2021թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և արդեն իսկ նախաքննությունը սկսվել է»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։

Վերջին շրջանում, Ֆիզիկայի ինստիտուտին հարող և որպես «Ֆիզգորոդոկ» հայտնի թաղամասի, բնակիչները բողոքի ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով կասեցնել բարձրահարկ շենքի կառուցումը։ Նրանք պնդում են, որ ավանում բարձրահարկ բազմաբնակարան շենքի կառուցումն ապօրինի է։ Բնակիչներից մի քանիսը հացադուլ են հայտարարել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---