ԿԳՄՍ նախարար․ Կարևոր է իմանալ՝ ինչ պահանջ և պատվեր է դրվում կրթության համակարգի առջև

ԿԳՄՍ նախարար․ Կարևոր է իմանալ՝ ինչ պահանջ և պատվեր է դրվում կրթության համակարգի առջև

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունը Համաշխարհային բանկի հետ տարիներ շարունակ իրականացրել է ոլորտային և բովանդակային բազմաթիվ ծրագրեր, այժմ մշակվում է Կառավարության գործողությունների ծրագիրը, որտեղ առավել մանրամասն կնշվեն ոլորտային համագործակցության թիրախները: Այդ մասին նախարար Վահրամ Դումանյանը հայտարարել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն ընդգծել է, որ շատ կարևոր է իմանալ, թե ինչ պատվեր և ինչպիսի պահանջներ են դրվում կրթության համակարգի առջև: Այդ համատեքստում նախարարը մասնավորապես շեշտել է կրթության ոլորտի՝ ՀԲ աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:

ՀԲ ներկայացուցիչները որպես կարևոր նախադրյալ ընդգծել են այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ծրագրում որպես մարդկային կապիտալի զարգացման հիմնական ուղղություն առանցքային տեղ է հատկացված կրթությանը․ դա համահունչ է ՀԲ հիմնական հանձնառություններին:

«Մեզ համար կարևոր է ամրապնդել գործընկերությունը ՀԲ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև»,- շեշտել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը:

Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են աջակցությունը մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրերին, որոնք կնպաստեն աշխատաշուկայի պահանջներին համահունչ մրցունակ մասնագետների պատրաստմանը և արտադրողականության խթանմանը: Այդ համատեքստում կարևորվել է նաև միջգերատեսչական համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են նաև ոլորտային բարեփոխումների թեման՝ մասնավորապես քննարկելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով և Հանրակրթության պետական նոր չափորոշչով ամրագրված ինստիտուցիոնալ փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել նաև դպրոցաշինության ծրագրերին, և շեշտվել է, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ծրագրերի ղեկավար Հարրի Պատրինոսի և նրա ղեկավարած կրթության թիմի հետ առցանց հանդիպում, որի շրջանակում առավել մանրամասն քննարկվել են իրականացված ծրագրերը:

ՀԲ աջակցության ծրագրերով հիմնվել է 136 նախակրթարան, որից 127-ը մարզերում, 9-ը՝ Երևանում, հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց (10՝ մարզերում, 3-ը՝ Երևանում): 107 ավագ դպրոցում բացվել են բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն) լաբորատորիաներ: Իրականացվել է նորարարական 18 դրամաշնորհային ծրագիր՝ բուհերի կարողությունների հզորացման ուղղությամբ, կատարվել են ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---