Արցախի և ՀՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ ռազմագերիների և քաղաքացիականների շուտափույթ հայրենադարձումը

Արցախի և ՀՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ ռազմագերիների և քաղաքացիականների շուտափույթ հայրենադարձումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Երևանում կայացած հանդիպմանը առանձնահատուկ կարևորել են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և առանց նախապայմանների հայրենադարձումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի, հատկապես՝ տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և նրանց համապարփակ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքների շուրջ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---