«Ամերիա Սերունդ 13». Փոփոխությունը դառնալու ձեր հնարավորությունը 7 սեպտեմբերի 2021 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ: 2021-ի «Ամերիա Սերունդ 13» ծրագրի մասնակից երիտասարդները մասնագիտանալու են բիզնեսի սպասարկման ոլորտում` մասնակցելով դասընթացների, ստեղծարար քննարկումների, գտնելու են մարդակենտրոն լուծումներ և բացահայտելու են գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք են բերելու մասնագիտական հմտություններ, ծանոթանալու են նորարար մոտեցումների` ուղղորդում ստանալով արհեստավարժ Ամերիացիների կողմից: Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին: Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ցանկություն: Ամերիա Սերունդը յուրօրինակ հարթակ է գործատուի և թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջև` նրանց համար ստեղծելով մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն: Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային մեծ ցանցում կամ կոնտակտային կենտրոնում: Ծրագրի ընթացքում մասնակիցները վարձատրվելու են: «Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ: 2012-ից մինչ օրս իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 12 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 230 թիմակից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |