Խաչատուր Մարոզյան. Հայաստանի բուհերում կաշառակերությունը սարսափելի չափերի է հասնում

PanARMENIAN.Net - «Իրավաբանների ու հոգեբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության` 2008թ. կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ պետական բուհերում ու Երեւանի կենտրոնում գտնվող դպրոցներում, ի տարբերություն քաղաքի ծայրամասերի դպրոցների, կաշառակերությունն ավելի տարածված է:



«Բուհերում կաշառակերությունը սարսափելի չափերի է հասնում, իսկ դասախոսների եւ ուսանողների միջեւ անառողջ փոխհարաբերություները լուրջ սպառնալիք են հանդիսանում որակյալ ուսման եւ կրթական ոլորտի բարեփոխումների համար: Դասախոսները, լինելով իրենց գործի մասնագետը, սխալ հարաբերություններ են կառուցում ուսանողների հետ»,- նշել է «Իրավաբանների ու հոգեբանների ասոցիացիա» կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը:



Կաշառակերության վերացման նպատակով կազմակերպությունը զանազան բուհերում հակակոռուպցիոն լսարաններ է ստեղծել եւ մտադիր է դասախոսների եւ ուսանողների հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել կրթական գործընթացից դուրս: Խաչատուր Մարոզյանի խոսքով, կազմակերպությունը ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն է դիմել եւ արդեն ստացել է համաձայնությունը բուհերում ու դպրոցներում կաշառակերության դեմ պայքարի ոլորտում համագործակցության համար:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---