2 հայ գերի է վերադարձվել ՀՀ՝ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցու դիմաց 8 սեպտեմբերի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 2 հայ գերի․ վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը, որոնք մոտ երկու ամիս առաջ էին կորել Սյունիքում՝ Սև լճից ձախ, Իշխանասարի տարածքում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Երևանն էլ Բաքվին է փոխանցել երկու շաբաթ առաջ Արցախում՝ Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։ Այս տեղեկությունն Ազգային անվտանգության ծառայությունն Արմենպրեսին էր հայտնել։ Տոռոզյանն ու Նալբանդյանը մոլորվել էին՝ մարտական հերթապահություն իրականացնողներին սնունդ տանելիս։ Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն, մառախուղն էր պատճառը եղել։ Պաշտոնական գերատեսչությունները որևէ տեղեկություն չէին հայտնում նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին, Գյումրեցի Նալբանդյանն ու գորիսեցի Տոռոզյանը Երևան վերադարձել են սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան։ Հայ գերիներին Երևան վերադարձնելու համար Բաքու էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի իր առաքելությունն ավարտող Ռուստամ Մուրադովը։ Ադրբեջանը չի հայտնում իր մոտ եղած հայ գերիների թիվը։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող հաստատված գերիների թիվը 60 է, վարկած կա ևս 110 հոգու գտնվելու մասին։ Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 106 գերի է վերադարձրել։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատ որոշ դաշտերի քարտեզները փոխանցելուց հետո։ Օգոստոսի 22-ին Սև լճի մոտակայքում էր մոլորվել նաև զինծառայող Արթուր Դավիդյանը։ Ավագ լեյտենանտը, ըստ Պաշտպանության նախարարության, առանց հրամանատարի թույլտվության դուրս էր եկել մշտական տեղակայման վայրից, հետո նրա հետ կապը կորել է։ Նրա մասին էլ ոչ մի տեղեկություն շաբաթներ շարունակ չի հաղորդվում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |