Աղվան Հովսեփյանը կալանավորվել է

Աղվան Հովսեփյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը և ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին հայտնել է փաստաբան Սասուն Ռաֆաելյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Փաստաբանը նշել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1․5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման համար։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առաջադրված մեղադրանքները որևէ աղերս չունեն իրականության ու իրավաբանության հետ և Աղվան Հովսեփյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---