Փաշինյան․Սեպտեմբերի 21-ին «մասշտաբային և գունագեղ միջոցառում է լինելու»՝ նվիրված նաև զոհերի հիշատակին

Փաշինյան․Սեպտեմբերի 21-ին «մասշտաբային և գունագեղ միջոցառում է լինելու»՝ նվիրված նաև զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում, որոշվել է, որ սեպտեմբերի 20-ը ոչ աշխատանքային է լինելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թեև տրամրադրությունը տոնական չէ, սակայն, որոշում է կայացվել և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «մասշտաբային և գունագեղ միջոցառում է լինելու»։

«Դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ ձևով նշվի:

2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը։ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---