Համայնքների խոշորացումը կշարունակվի․ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք

Համայնքների խոշորացումը կշարունակվի․ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք

PanARMENIAN.Net - Համայնքների խոշորացման գործըթնացը կշարունակվի՝ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք։ Գործադիրը հավանություն է տվել խոշորացման ծրագրին՝ օրենսդրական փաթեթը կուղարկվի Ազգային ժողով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ խոշորացման գործընթացի ավարտին կունենանք 77 համայնք։

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքական որոշումը կայացված է և պետք է գնալ այդ ճանապարհով։ Նա նշել է, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են։

«Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Արագածոտնի ու Կոտայքի մարզերում յուրաքանչյուրում ստեղծվելու է 5 համայնքային փունջ, Արմավիրի մարզում՝ 7-ը, Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ստեղծվելու են յուրաքանչյուրում 4 համայնքային փնջեր, Վայոց ձորում՝ 3-ը, իսկ Տավուշում` մեկ համայնքային փունջ։

Համայնքների խոշորացման գործընթացը սկսվել էր 2016-ին, սակայն 2018-ից հետո կանգ էր առել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---