ՄԻՊ․ Գերիներին քաղցած են պահել, ջուր կամ սնունդ տրամադրել են միայն ծեծելուց հետո

ՄԻՊ․ Գերիներին քաղցած են պահել, ջուր կամ սնունդ տրամադրել են միայն ծեծելուց հետո

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերության մեջ գտնվող թե քաղաքացիական, թե զինվորական անձինք ենթարկվել են խոշտանգումների, այդ թվում՝ հոգեբանական։ ՄԻՊ Արման Թաթոյանը վերլուծություն է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումներից մանրամասներ ներկայացնելով՝ ՄԻՊ-ը հայտնել է, որ եղել են դեպքեր, երբ ջուր կամ սնունդ տրամադրել են միայն ծեծելուց կամ ստորացնելուց հետո,գրում է «Փաստինֆոն»։

Նրա փոխանցմամբ՝ խոշտանգումները եղել են ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական պատկանելիության հիման վրա։

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական ցավ ու տառապանք, այլև հոգեկան տառապանքներ պատճառելուն։ Ընդ որում հատուկ պատժի են ենթարկվել նաև՝ ըստ փաստերի, այն ադրբեջանցի զինծառայողները, բանտի աշխատողները, որոնք փորձել են նույնիսկ մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,-ասել է Թաթոյանը։

ՄԻՊ-ը հավելել է, որ եղել են դեպքեր, երբ ուտելիքը գցել են գետնին և ստիպել ուտել գետնից, տևական ժամանակ քաղցած են պահել, ապա գերիների աչքի առաջ սնունդը գցել աղբարկղը կամ 10 վայրկյան ժամանակ են տվել՝ ուտելու համար, ձմռանը ստիպել են գերիներին քնել՝ անգամ մերկ վիճակում՝ կապված ձեռքերով և գետնին, երբեմն սառը ջուր են շփել։ Վիրավորում ստացած զինծառայողներին խոշտանգել են՝ մատը դնելով վերքի վրա, ադրբեջանցիները ստիպել են գերիներին խնդրել, որ իրենց բուժօգնություն ցուցաբերվի։

ՄԻՊ-ը հայտնել է, որ առանձնապես դաժան են եղել այն հայ ռազմագերիների նկատմամբ, որոնք մասնակցել են Արցախյան առաջին և 2016թ ապրիլյան պատերազմին։

Ամենադաժան վերաբերմունքները եղել են գերեվարման ժամանակ և դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից։

Ադրբեջանը չի հրապարակում իր մոտ եղած հայ գերիների թիվը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---