Աբրահամյան․ Համապատասխան ծառայությունները պարզե՞լ են՝ ինչ նպատակով էր ադրբեջանցին մտել Մարտակերտ

Աբրահամյան․ Համապատասխան ծառայությունները պարզե՞լ են՝ ինչ նպատակով էր ադրբեջանցին մտել Մարտակերտ

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ֆեսյբուքյան իր էջում անդրադառնալով Մարատկերտում ձերբակալված ադրբեջանցու վերադարձին, նշել է, թե արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր նա մուտք գործել Մարտակերտ։

Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն:

«Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։

Ի՞նչ զորատեսակ կամ ծառայություն է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողը, որքան ժամանակ է գտնվել Արցախի տարածքում, ինչ տեղեկություններ է հավաքել կամ տիրապետում և ինչ վտանգներ է պարունակում նրա տեղեկացված լինելը», - ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 2 հայ գերի․ վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը, որոնք մոտ երկու ամիս առաջ էին կորել Սյունիքում՝ Սև լճից ձախ, Իշխանասարի տարածքում։ Երևանն էլ Բաքվին է փոխանցել երկու շաբաթ առաջ Արցախում՝ Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---