ՀՀ գլխավոր մանկաբույժ․ Oգոստոսից ի վեր 600 երեխա է հոսպիտալացվել կորոնավիրուսի «դելտա» շտամով

ՀՀ գլխավոր մանկաբույժ․ Oգոստոսից ի վեր 600 երեխա է հոսպիտալացվել կորոնավիրուսի «դելտա» շտամով

PanARMENIAN.Net - Oգոստոսից սկսած ՀՀ-ում արդեն 600 երեխա է հոսպիտալացվել կորոնավիրուսի «դելտա» շտամով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական կենտրոնին կից Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավարը Սերգեյ Սարգսյանը։

Նա նշել է, որ եղել են դեպքեր, երբ մանկահասակ երեխաները հոսպիտալացվել են արդեն թոքաբորբով՝ մինչ 30% թոքերի ախտահարվածությամբ, գրում է Yerevan Today-ը։

«Դելտա շտամը մի քիչ ավելի «շատ է սիրում» երեխաներին, բացարձակ թվերով՝ 600-ին մոտ երեխա է մինչ օրս հոսպիտալացվել դելտա շտամով: Այսօրվա դրությամբ մենք ունենք 28 հոսպիտալացված երեխա դելտա շտամով, նրանցից մեկը, ցավոք, ինտենսիվ թերապիայի բաժանմունք է գտնվում:

Ամեն դեպքում թվերն աճում են, ամեն օրվա ՊՇՌ ընդհանուր թեստավորվածներից հաստատված դեպքերի մեջ իրականում հաշվառված են նաև վարակված երեխաների թիվը, պարզապես դրանք առանձնացված վիճակագրությամբ չեն ներկայացվում։ Երեխաների շրջանում ցուցանիշը վերջին մեկ ամսում 4.2 %-ից հասել է արդեն 6%-ի»,-ասել է Հայաստանի գլխավոր մանկաբույժը:

Մասնագետը նշել է, որ «դելտա» շտամի առաջին ախտանշանները երեխաների մոտ արտահայտվում են տենդով, քթահոսությամբ, հազով, աղեստամոքսային նշաններով , հաճախ նաև մաշկային փոփոխություններ են նկատվում՝ ցանավորումների արտահայտվածությամբ, երբեմն երեխաները համի և հոտի կորուստ են զգում, այսինքն՝ գլոբալ առումով սպեցիֆիկ ախտանշաններ դելտան չունի։

«Դելտա շտամը երեխաների դեպքում էլ ունի շատ ծանր ֆոնային վիճակներ: Հատկապես գիրությունը երեխաների դեպքում էլ հանդիսանում է շատ ռիսկային գործնոներից մեկը, երեխաներ շատ են եղել, որոնք հոսպիտալացվել են , բարդացած վիճակում անցել են վերակենդանացման բաժանմունքով, լավացել դուրս են գրվել,բայց այս մեկը ծանր է նաև հենց գիրության պատճառով է»,-ասել է մանսագետը:

Մասնագետը հավելել է նաև, որ ամեն դեպքում կորոնավիրուսը մանկաբույժներիս համար բարեբախտաբար մանկական վարակ չէ՝ շատ ավելի ծար վարակի տեսակներ կան, որոնց դեմ մարտնչում են տարիներով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---