ՔՊ-ն որոշել է ՏԻՄ ընտրություններում իր համամասնական ցուցակների կազմը

ՔՊ-ն որոշել է ՏԻՄ ընտրություններում իր համամասնական ցուցակների կազմը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իր համամասնական ցուցակների կազմը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը,

Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը,

Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը,

Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը,

Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը,

Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը։

Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2021 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---