Փաշինյանը Վրաստան այցի 2-րդ օրը Բաթումում կլինի

Փաշինյանը Վրաստան այցի 2-րդ օրը Բաթումում կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, կմեկնի Բաթում, տեղեկացնում է Արմենպրեսը։

Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը Փաշինյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը նաև հարգանքի տուրք է մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---