Իրանական բեռնատարը բախվել է դեպի Քաջարան ընթացող «Գազելին»․ 6 տուժած կա

Իրանական բեռնատարը բախվել է դեպի Քաջարան ընթացող «Գազելին»․ 6 տուժած կա

PanARMENIAN.Net - Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում՝ Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան բախվել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազելին»։ 6 տուժած կա։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 329 կմ հատվածում՝ բեռնատարը դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող «Գազելին», տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---