ՀՀ-ում կորոնավիրուսի 669 նոր դեպք է գրանցվել և 12 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 669 նոր դեպք է գրանցվել և 12 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 247,666-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4979 դեպք կա, այլ պատճառով՝ 1170:

Ապաքինվել է ևս 586 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 231,406 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը ավելացել է՝ հասնելով 10,111-ի։

Սեպտեմբերի 9-ին կատարվել է 6783 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,600,933 թեստ է արվել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---