Արարատի մարզպետը՝ հրաժարականի մասին․ Տիգրանաշենի հանձնման լուրերը մտացածին են

Արարատի մարզպետը՝ հրաժարականի մասին․ Տիգրանաշենի հանձնման լուրերը մտացածին են

PanARMENIAN.Net - Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, անդրադառնալով իր հրաժարականին, հայտարարել է, որ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի։

«Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,-ասվում է Ռազմիկ Թևոնյանի հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը՝ նշելով, որ հայրը վերադառնալու է մասնավոր ոլորտ։

Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:Մինչ Արարատի մարզպետ նշանակվելը եղել է Երասխի գինու գործարանի տնօրենը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---