ԱՀԿ-ն փաստաթղթերի ամբողջական աթեթ է ակնկալում ՌԴ-ից՝ «Սպուտնիկ V»-ի գնահատման համար

ԱՀԿ-ն փաստաթղթերի ամբողջական  աթեթ է ակնկալում ՌԴ-ից՝ «Սպուտնիկ V»-ի գնահատման համար

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում է, երբ է ՌԴ-ն փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելու՝ «Սպուտնիկ V»-ի գնահատման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի իմունիզացիայի բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը Առողջապահության և կայուն զարգացման համաեվրոպական ամփոփիչ զեկույցի շնորհանդեսի ժամանակ։

«Կցանկանյի նշել, որ ԱՀԿ-ն շարունակում է ակտիվ գործակցությունը ՌԴ հետ փաստաթղթերի ամբողջական փաթեթի պատրաստման հարցում։ Մենք այն փուլում ենք, երբ ակնկալում ենք համապատասխան կառույցներից ամբողջական փաթեթը»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։

Բենեշը հավելել է, որ կարևոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերը՝ գնահատելու համար պատվաստանյութի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը։

Սեպտեմբերի 9-ին ЕМА պատվաստման ռազմավարության և առողջության սպառնալիքի դեպարտամենտի ղեկավար Մարիո Կավալերին հայտնել էր, որ գործակալությունն արդյունավետ քննարկումներ է վարում «Սպուտնիկ V»-ի մասով արտադրողի հետ, սակայն պատվաստանյութը ձեռք բերելու համար ԵՄ-ին հավելյալ տեղեկություններ են հարկավոր պատվաստանյութի մասին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---