ԱԺ հանձնաժողովն անվանափոխելու և Արցախ բառն ավելացնելու առաջարկը մերժվել է

ԱԺ հանձնաժողովն անվանափոխելու և Արցախ բառն ավելացնելու առաջարկը մերժվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր անվանափոխել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը՝ ավելացնելով Արցախ բառը։ Այդ դեպքում հանձնաժողովը կկոչվեր ԱԺ արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:

Առաջարկը չի ընդունվել 4 կողմ, 7` ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Կողմ են քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորները, իշխանական խմբակցության ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ներկայացնելով «Հայաստան» խմբակցության նախագիծը, նշել էր, որ ԱԺ 12 հանձնաժողովների անվանումներում որևէ բառ չկա Արցախի Հանրապետության մասին:

Ավելի վաղ Ազգային ժողովում մերժվել էր նաև Արցախի հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժումը հիմնավորելել էր այն դիտարկմամբ, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն զբաղվում է Արցախի հարցերով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---