Լաքոթ. Մնալու եմ Հայաստանի լավագույն բարեկամներից

Լաքոթ. Մնալու եմ Հայաստանի լավագույն բարեկամներից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթ, որին ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը, ասել է, որ եղել ու մնալու է Հայաստանի լավագույն բարեկամներից և շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման մեջ:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:

«Շնորհակալ եմ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում Ձեր արդյունավետ աշխատանքի համար»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը երախտագիտական նամակ է փոխանցել դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության գործում ունեցած նրա մեծ ավանդը:

Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր հերթին բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի ցուցաբերած վստահությունը իր՝ որպես դեսպանի, գործունեության հանդեպ:

Ավելի վաղ Ժոնաթան Լաքոթը հրաժեշտի հանդիպում էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում Ժոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---