Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ. «Ռոստելեկոմը» նոր առաջարկ ունի

Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ.  «Ռոստելեկոմը» նոր առաջարկ ունի

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ուսումնական նոր տարվա մեկնարկը և առցանց աշխատանքի կարևորությունը բնակիչների շրջանում՝ «Ռոստելեկոմը» նոր անակնկալներ է ներկայացնում իր բաժանորդներին.

Այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ։

Ընկերությունն ազդարարում է նաև «Արագությունը կարևոր է» նոր հատուկ առաջարկի մեկնարկը՝ նախատեսված թե՛ գործող, թե՛ նոր բաժանորդների համար։

Բոլոր նրանք, ովքեր մինչ նոյեմբերի 15-ը «Արագությունը կարևոր է» առաջարկի շրջանակում 1 տարով կմիանան «Մոնո» սակագնային փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանագիրը, կստանան Ինտերնետի քառապատիկ արագություն, մինչև 200 Մբ/վ՝ կախված սակագնային փաթեթից։

Այսպիսով, «Մոնո Ստարտ» մեկնարկային փաթեթի բաժանորդները կստանան մինչև 40 Մբ/վ քառապատիկ արագություն՝ վճարելով ընդամենը 6000 դրամ ամսավճար, իսկ առավելագույնը նախընտրողները 8500 դրամ ամսավճարի դիմաց կստանան մինչև 200 Մբ/վ արագություն՝ միանալով «Մոնո Պրեմիում» փաթեթին։ «Դուո» և «Տրիո» փաթեթային առաջարկների դեպքում ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները (վերակնքման դեպքում) կստանան Ինտերնետի եռապատիկ՝ մինչև 200 Մբ/վ արագություն և Սմարթ հեռուստատեսության բազմաժանր ալիքներ։

Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելոկոմը» մշտապես դիտարկում է բնակիչների շրջանում աճող պահանջարկը և համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց բավարարմանն ուղղված:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---