Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Լրագրող Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել։

«Շուտով երևի հատուկ թույլտվություն պիտի լինի ադրբեջանցիների կողմից, որ Կապանից Գորիս հասնենք»,-գրել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական զինուժը փակել էր Գորիս-Կապան ճանապարհը։ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերը կտրվել էին մարզկենտրոնից ու մայրաքաղաք տանող գլխավոր ճանապարհներից։ Ճանապարհեը բացվեց ռուս խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքում։

Գորիս Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ տեղեր խնդրահարույց են, պատերազմի հետևանքով Կուբաթլուն և Զանգելանն Ադրբեջանին հանձնելուց հետո, որտեղ ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ են տեղադրվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---