Սալենտոյի փառատոնը բացվել է Արցախյան պատերազմի մասին «Դրախտի դարպասը» ֆիլմով11 սեպտեմբերի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով է կայացել Սալենտոյի միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը, տեղեկացնում է Կինեմատոգրաֆիստների միությունը։ Ֆիլմը ՀՀ, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի համատեղ արտադրություն է: Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամմելը, Նինա Կրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը, Տատյանա Սպիվակովան: Ֆիլմի գործողությունը կատարվում է 2016-ին` Արցախում: Հայտնի գերմանացի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 23-ամյա հրադադարից հետո վերսկսված պատերազմը: Սակայն լրագրողական հետաքննության ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիայի հետ, նրանք սիրահարվում են: Սակայն շուտով Ռոբերտն իմանում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992-ին գերի է ընկել Թալիշի գրավման ժամանակ: Ռոբերտը չի փորձել նրան փրկել, իսկ մարտի դաշտում Էդգարի արած լուսանկարները նա հետագայում ներկայացրել որպես իրենը: «Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019-ին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |