ԱԱԾ․ Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարները13 սեպտեմբերի 2021 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին` ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարներիվարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Մինչ այդ ադրբեջանական զինուժը փակել էր Գորիս-Կապան ճանապարհը։ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերը կտրվել էին մարզկենտրոնից ու մայրաքաղաք տանող գլխավոր ճանապարհներից։ Ճանապարհեը բացվեց ռուս խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին |