Ադրբեջանի ՊՆ-ն բողոք է հղել ՌԴ-ին՝ «օտարերկրյա տրանսպորտային միջոցների ԼՂ մուտք գործելու» վերաբերյալ13 սեպտեմբերի 2021 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոքի նամակներ է հղել Ռուսաստանի ՊՆ և ՌԴ Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ «Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա տրանսպորտային միջոցների երթևեկության կապակցությամբ»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Նամակներում ասվում է, թե իբր նման դեպքերը հակասում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը։ «Խնդրանք է ներկայացվել նման դեպքերը կանխելու վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։ Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե «օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք և նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել» Լեռնային Ղարաբաղ, առանց Բաքվի համաձայնության, քանի որ դա «օրենքի խախտում է»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սեպտեմբերի 12-ին` ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարներi վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |