ՀՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել

ՀՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված 5000 դրամ անվանական արժեք հուշադրամ է թողարկվել։

168,1 գ քաշով հուշադրամը պատրաստված է 925 հարգի արծաթից։

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է հավերժության նշանի ֆոնին: Դարձերեսին՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես), Վարդան Վարդանյանը (դարձերես): Հուշադրամի տրամագիծը 63,0 մմ է, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ հարթ /համարակալված։ Թողարկման քանակը 300 հատ է։

«1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:

1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը:Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը»,-ասվում է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---