ԱԺ-ում «Արցախ» անվամբ հանձնաժողով չի ձևավորել` ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը

ԱԺ-ում «Արցախ» անվամբ հանձնաժողով չի ձևավորել` ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 30 կողմ և 0 դեմ ձայներով մերժել է ԱԺ հանձնաժողովն անվանափոխելու և Արցախ բառն ավելացնելու նախագիծը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։

«Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»:

Մինչ քվեարկությունը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել էր, որ Հայաստանի և Արցախի միջև ստեղծված միջխորհրդարանական հանձնաժողովի իրավասության մեջ արդեն ընդգրկված են առաջարկվող գործառույթները և նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, որ ողջամիտ կասկած է առաջանում, որ ՔՊ-ն ցանկանում է Արցախից վերջնականապես հրաժարվել։ Նա նշել է, որ ՀՀ և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ոչ մի նիստ չի անցկացվել։

Ավելի վաղ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն էր մերժել «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր անվանափոխել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը՝ ավելացնելով Արցախ բառը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---