Վահե Հակոբյան․ Սյունիքում ապրանքաշրջանառության 40%-ն Իրանի հետ է, դա էլ է վտանգված

Վահե Հակոբյան․ Սյունիքում ապրանքաշրջանառության 40%-ն Իրանի հետ է, դա էլ է վտանգված

PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սյունիքում, բացի անվտանգային հարցերից՝ նաև տնտեսական խնդիր է տեսնում։

«Այդտեղ 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վտանգված է,»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Վահե Հակոբյանը նշել է, որ ամենաթողության և ամեն ինչ զիջելու պարագայում ադրբեջանական կողմը լկտիանում է։ Նրա խոսքով՝ Որոտանի կողքը ոստիկանական հենակետ են տեղադրել, կանգնեցնում են պարսկական բեռնատարեր, մեքենաներին ստիպում են իրենց պատկերացմամբ՝ մաքսատուրք, պետական տուրք են մուրում և գանձում, գրում է «Փաստինֆոն»։

«Այսօր այլ կարևոր խնդիր քան Սյունիքն է, չենք կարող ունենալ։ Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան։ Պատկերացնում եք, չէ՞, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը»,- ընդգծել է Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարներi վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Մինչ այդ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---