Իրանի ԱԳՆ-ն՝ Կասպից զորավարժության մասին․ Կոնվենցիայով ոչ կասպյան պետության ռազմական ներկայությունն արգելվում է13 սեպտեմբերի 2021 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությանը Կասպից ծովում, հիշեցրել է, որ կոնվենցիայով ոչ կասպյան պետության զորքերի ներկայությունն արգելվում է։ Պատասխանելով զորավարժության մասին հարցին՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենիցան հստակ պատասխան է տալիս դրան, գրում է Sputnik Արմենիան։ Նա նշել է, որ Կասպից ծովի ավազանի բոլոր 5 երկրները՝ ՌԴ-ն, Իրանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, պայմանավորվել են, որ այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է։ Ըստ նրա, «հարցը քննարկվում է ԱԳՆ-ում»։ Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանն ու Թուրքիան համատեզ զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում՝ ստորջրյա հարձակման և պաշտպանության գործողությունների մշակմամբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |