Մանուկյան․ Տարածքային ինքնակառավարման համակարգը գլխատվում է՝ մոտ 1000 համայնքում պաշտոնակատարներ են13 սեպտեմբերի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ԱԺ նիստում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասել է, որ համայնքների խոշորացման անվան տակ կամ այլ պատճառներով ՏԻՄ ընտրությունները հաճախ հետաձգվում են և որոշ համայնքներում ղեկավարները տևական ժամանակ պաշտոնակատարներ են։ Ըստ նրա, տարածքային ինքնակառավարման համակարգը գլխատվում է։ «Արդյունքը սարսափելի է լինելու՝ մոտ 1000 համայնքում այլևս չեն լինելու ղեկավարներ, այլ լինելու են պաշտոնակատարներ։ Որոշ համայնքներում չկան ավագանիներ, որոնց ժամկետն ավարտվել է։ Որոշ դեպքերում նշանակվում են իշխող խմբակցության համակիր-պաշտոնակատարներ, որոնք հետո վարչական լծակի կիրառման լայն հնարավորություն են ստանում»,-ասել է Մանուկյանը։ Մուկուչյանը ի պատասխան նշել է, որ ԿԸՀ գործառույթը նշանակումից հետո ընտրությունների կազմակերպումն է, ոչ թե գնահատականներ տալը։ «2020-ի համար սահմանված էին սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Սակայն նկատի ունենալով շատ կազմակերպական խնդիրներ՝ նշանակվեցին հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին»,-ասել է նա։ Պատասխանելով Գեղամ Մանուկյանի ընտրացուցակների մասին հարցին՝ Մուկուչյանն ասել է, որ ցուցակները կազմվում են հետևյալ մեթոդաբանությունը՝ պարտադիր է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի, ունենա հաշվառում ՀՀ-ում: Նա հավելել է, որ վերջին փոփոխությունների համաձայն, որոնք կիրառվելու առաջիկա ՏԻՄ ընտրություններում, այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներառվի ցուցակներում: Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում ներկայացնում էր ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդումը։ Հոկտեմբերի 17-ին ՀՀ որոշ համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |